Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Թիրախն օլիմպիական խաղերն են

Թիրախն օլիմպիական խաղերն են
18.12.2015 | 00:05

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն անդրադարձել է անցնող 2015 թվականին ու եկող տարվա ծրագրերին՝ ի մասնավորի նշելով. «Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2016 թվականին կմեկնարկի հունվարի 14-ին՝ ուսումնամարզական հավաքով, Երևանում: Հաջողությունները, որ ունեցանք 2015 թվականին, հաճելի և գովելի էին: Սակայն մի քիչ ավելին էինք սպասում: Կային խանգարող հանգամանքներ: Նախ որ Եվրոպական խաղերը մեզ համար հաճելի երկրում չէին, և մենք մասնակցեցինք ոչ լիարժեք թիմով: Մեդալներն էլ անհամեմատ շատ կլինեին: Ընդհանուր առմամբ, 20-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ըմբիշները զբաղեցրին 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Իսկ բարձրակարգ միջազգային մրցաշարերից Հայաստանի հավաքականը վերադարձել է 7-8 մեդալով: 2015-ը ոչ գերազանց տարի էր, բայց հաջող:
Աշխարհի առաջնությունում ունեցանք երկու ուղեգիր: Բացի վարկանիշից և ոսկե մեդալից, մենք պետք է մեդալ ունենայինք նաև 66 կգ քաշային կարգում: Դա առնվազն պետք է երկրորդ տեղը լիներ, եթե ոչ առաջին հորիզոնականը, որտեղ մեզ խանգարեցին մրցավարները: Մեզնից մեկ մեդալ գողացան այդ քաշային կարգում: 75 կգ քաշային կարգում էլ մենք սպասելիքներ ունեինք: Այստեղ նույնպես անարդար մրցավարություն կար: Մրցավարական սխալներից անընդհատ հետևություններ ենք անում, սակայն նորից կրկնվում է նույն պատմությունը: Ցավալի է, որ մարզիկները տարիների քրտնաջան աշխատանքով հասնում են նման մարզավիճակի, և նրանց խանգարում են: Այդպիսի բան չպետք է լինի, սակայն կան մարդիկ, ովքեր ծախված են, դավաճաններ են:
Մենք ունենք 3 վարկանիշային մրցաշար, որոնց ժամանակ փորձելու ենք անել առավելագույնը: ՈՒնենք 2 վարկանիշ, պայքարելու ենք մնացած 4 ուղեգրերի համար: Պետք չէ ժամանակից առաջ անցնել՝ գորգը ցույց կտա: Մեզ համար այդ երեք մրցաշարերն էլ առաջնային են: Կարևորը ճիշտ մարտավարություն ընտրելն է: Չեմ ուզում առաջ ընկել և դեռ չեմ մտածում, թե ով որ մրցաշարին է մասնակցելու: Առաջին և երկրորդ մրցաշարերի միջև ընկած ժամանակահատվածն ընդամենը մեկ շաբաթ է: Մենք կկարողանանք հետևություններ անել և հասկանալ, թե ով որտեղ մասնակցի»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 887

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ